ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չես ուզում հավատալ, որ էս մարդը քո մանկությունն է ապրել

Չես ուզում հավատալ, որ էս մարդը քո մանկությունն է ապրել
03.03.2025 | 06:19

Մի օր նայում ես հայելու մեջ ու ուրիշի դեմք ես տեսնում։ Սեփական տանը, սեփական հայելու մեջ տարիքն առած մեկը՝ հանգած հայացքով, ուշադիր նայում ա քեզ ու լռում։ Տեսնես՝ ի՞նչ ա մտածում, ի՞նչ ա ուզում քեզնից։ Կզակի տակ ուր-որ ա մի նոր կզակ ա հայտնվելու, արդեն ուրվագծվում ա, աչքերի շուրջը՝ սև շրջանակներ, մազերն, ասես, ժավելով լվացած լինի, փշոտ դեմքը ծածկված ա տեղ-տեղ սև, տեղ-տեղ սպիտակած մազերով․․․

- Բարև՛, հոպա՛ր։

Հետ չի մնում, լկտիաբար կրկնում ա՝ իբր հոպարը դու ես։ Ժպտում ես՝ ժպտում ա, դեմքդ ծամածռում ես՝ ինքն էլ։

- Դու ո՞վ ես, ես քո հետ կապ չունեմ, ի՞նչ ես ուզում ինձնից։

Չի պատասխանում, շարունակում ա լուռ քեզ նայել։

Չես ուզում հավատաս, որ էս մարդը քո մանկությունն ա ապրել, քո սիրած աղջիկներին ա սիրել, քո մտքերն ա մտածել, քո երազներն ա երազել․․․ Չէ՛, սա օտար մարդ ա, իմ հետ կապ չունի, գողացել ա իմ մանկությունը։

Հետո աչքերում անհուն թախիծ ա հայտնվում, ասես, համակերպվում ա ճակատագրի հետ, ընդունում ա իր դատավճիռը։ Չգիտես՝ խղճա՞ս, թե՞ չարախնդաս։

Ու, հանկարծ, հասկանում ես, որ հիմա էլ պրծում չունես սրանից, ուր գնաս, հետևիցդ գալու ա՝ մինչև մահ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7939

Մեկնաբանություններ